Ո՞ր մթերքներն են սննդակարգում օգնում ավելի հեշտ տանել սթրեսը

11:00   9 մարտի, 2020

Կարո՞ղ է արդյուք սնունդը օգնել սթրեսի դեմ պայքարում: Այս հարցի պատասխանը որոշեշել են գտնել Կոլորադոյի համալսարանի գիտնականները:

Նրանք փորձարկում են անցկացրել առնետների վրա, որոնց մի մասին կերակրել են սովորական սնունդով, իսկ մյուսին` պրեբիոտիկների հավելմամբ սննդով` նյութեր, որոնք պահպանում եւ մեծացնում են աղիքային նորմալ միկրոֆլորայի կենսաբանական ակտիվությունը: Երկրորդ խմբի առնետների սննդակարգում գալակտոօլիգոսախարիդներ, պոլիէդեքստրոզներ, լակտոֆերիններ եւ գլոբուլային մեմբրանի սպիտակուցներ էին:

Կենդանիները սթրեսի ազդեցության են ենթարկվել եւ գնահատվել են դրանց ֆիզիոլոգիական պարամետրերը, ինչպես նաեւ` քնած եւ արթուն ժամանակ: Պարզվել է, որ կենդանիները, որոնք պրեբիոտիկներ են ստացել, ավելի լավ են վերականգնվել սթրեսից հետո եւ առանձնացել են քնի ավելի լավ որակով:

Վերահսկիչ խմբի առնետների մոտ, որոնք պրեբիոտիկներ չեն ստացել, սթրեսի ազդեցության տակ ջերմակարգավորումը խախտվել է եւ աղիքային միկրոֆլորայի բազմազանության ցուցանիշները նվազել են:

Էքսկրեմենտների վերլուծությունը ցույց է տվել, պրեբիոտիկներով սննդակարգը մեծացրել է ճարպաթթուների, շաքարների եւ ստերոիդային միացությունների կոնցենտրացիան:



© NEWS.am Medicine