Ինչո՞ւ է Հարավային Կորեայում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն ավելի ցածր, քան մյուս երկրներում

16:20   7 մարտի, 2020

Հունվարի 20: Հենց այս օրը Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում գրեթե միաժամանակ հայտարարեցեին COVID-19 կորոնավիրուսի ախտորոշված առաջին դեպքի մասին: Այդ ժամանակից անցել է մոտ 6 շաբաթ, եւ այս ընթացքում ԱՄՆ-ում անցկացրել են կորոնավիրուսի ախտորոշման մոտ 1500 լաբորատոր անալիզներ, իսկ Հարավային Կորեայում՝ մոտ 140 հազար:

Հարավային Կորեայում ամեն օր կատարում են կորոնավիրուսի ախտորոշման մոտ 10 հազար թեստ, որի շնորհիվ նրանց հաջողվել է այս վիրուսն ախտորոշել ավելի քան 6700 պացիենտի մոտ: Իսկ Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն այս երկրում կազմել է 0,6 տոկոս՝ շատ ավելի քիչ, քան Չինաստանում կամ ԱՄՆ-ում:

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը մոտ 3,4 տոկոս է: Սակայն որոշ մասնագետներ պնդում էին, որ եթե ախտորոշված դեպքերի թիվն աճի, մահացության մակարդակը կնվազի: Հարավային Կորեայի դեպքը ցույց է տվել, որ այդպես էլ կա:

Եթե անցկացվում է կորոնավիրուսի մեծ թվով թեստավորում, նաեւ մեծ թվով թեթեւ դեպքեր են ախտորոշվում, որոնց դեպքում բարդություններ չեն լինում, եւ որոնք այլ հանգամանքներում կարող էին չախտորոշված մնալ: Նույն պատճառով ԱՄՆ-ում մահացությունը այդքան բարձր է թվում՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ պացինենտների մոտ 5 տոկոսը մահանում է: Բայց սա կարելի է բացատրել նրանով, որ այնտեղ կորոնավիրուսի անալիզ են կատարում միայն նրանց, ում մոտ ծանր ախտանիշներ կան, հետեւաբար վիճակագրությունը  հիմնվում է միայն ծանր դեպքերի վրա՝ առանց թեթեւները հաշվի առնելու:



© NEWS.am Medicine