Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 203 հետազոտություն․ նախարար

18:52   7 մարտի, 2020

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 203 հետազոտություն։ Նոր դրական դեպքեր դեռ չեն արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

"Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։

Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։

Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան", - գրել է նախարարը:



© NEWS.am Medicine