Տղամարդն ինքնուրույն հասել է հիվանդանոց այն բանից հետո, երբ կրակել են նրա գլխին

17:07   10 մարտի, 2020

ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում 28 տարեկան տղամարդը կարողացել է ինքնուրույն ավտոմեքենայով հիվանդանոց հասնել այն բանից հետո, երբ կրակել են նրա գլխին:

ABC-ի հաղորդմամբ՝  կեսգիշերին տղամարդու ուղղությամբ կրակոց են արձակել, երբ նա ավտոմեքենայի մեջ է եղել: Փամփուշտը դիպել է նրա գլխին: Սակայն նա գիտակից վիճակով քշել է մոտ 2 կմ եւ հասել հիվանդանոց:

Այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ոստիկանությունը հետաքննություն է վարում: Տուժածը չի կարողացել հստակ հայտնել, թե որտեղ է տեղի ունեցել հրաձգությունը:  



© NEWS.am Medicine