Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

10:35   11 մարտի, 2020

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Նադին Դորիսը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով:

«Ես կարող եմ հաստատել, որ կորոնավիրուսի իմ անալիզները դրական արդյունք են ցույց տվել: Հենց ինձ այդ մասին տեղեկացրեցին, ես ձեռնարկեցի բոլոր անհրաժեշտ միջոցները եւ ինքնամեկուսացվեցի տանը»,- ասվում է Դորիսի հայտարարության մեջ:

Դորիսը բրիտանացի առաջին խորհրդարանականն է, ով տուժել է կորոնավիրուսից: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` անցած հինգշաբթի փոխնախարարը մասնակցել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում տեղի ունեցած ընդունելությանը: Հաջորդ օրը նրա վիճակը ու ինքնազգացողությունը վատթարացել էին:

Վերջին տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի արդեն 383 դեպք է հայտնաբերվել, մահացել է 6 մարդ:



© NEWS.am Medicine