Հայատանում իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն, մեկուսացված է թվով 88 անձ

15:06   12 մարտի, 2020

Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված է թվով 88 անձ։



© NEWS.am Medicine