ԱՀԿ-ն չի բացառում, որ երեխաների մոտ եւս կորոնավիրուսը կարող է ծանր ընթանալ

23:24   18 մարտի, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները չեն բացառում, որ երեխաների մոտ եւս COVID-19 կորոնավիրուսային վարակը կարող է ծանր ընթանալ։ Սակայն առայժմ երեխաները այդ հիվանդությունը թեթեւ տարբերակով են տանում, հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովեն։  

«Մենք գիտենք, որ երեխաները ենթակա են հիվանդությունների եւ վարակվում են COVID-19-ով։ Սակայն ինչ վերաբերում է աշխարհում դեպքերի քանակին, հիվանդացության դեպքերը երեխաների շրջանում ավելի քիչ են, քան մեծահասակների շրջանում։ Ընդհանրապես, երեխաների մեծ մասը, որոնք կհիվանդանան, հիվանդությունը թեթեւ ձեւով կտանեն, սակայն դա համատարած չէ։ Մենք գիտենք այն մասին, որ Չինաստանում մի քանի երեխաների մոտ հիվանդությունը ծանր ձեւով է ընթացել, եւ մի երեխա մահացել է։ Այսպիսով, մենք պետք է պատրաստվենք նրան, որ երեխաների մոտ կարող է հիվանդության ծանր տարբերակը լինել, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք թեթեւ են այն տանում»,- Ժնեւում մամուլի ասուլիսում ասել է նա։

ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը հասելլ են 7426-ի, 475 մահ գրանցվել է մարտի 16-17-ը։ Վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 179 112-ի։



© NEWS.am Medicine