Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում տարեցներին աջակցության ծրագիր է կազմակերպվում

19:09   19 մարտի, 2020

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ծրագիր է իրականցնում, որ նպատակն է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում տարեցներին աջացություն ցուցաբերել։

«Ստեղծված իրավիճակում առանձնակի ուշադրության և հոգածության կարիք ունեն տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք։

Վստահ ենք, որ ձեր շրջապատում (անկախ մարզից) կան մարդիկ, որոնք վերոնշյալ խմբից են և աջակցության կարիք ունեն (առևտուր անելու, դեղորայք գնելու, տանը որոշակի աշխատանքներ իրականացնելու և այլն)։

Խնդրում ենք մեզ տեղեկացնել նրանց մասին՝ օգնելով նվազեցնելու նրանց վարակվելու ռիսկը և ավելի համակարգված դարձնելու նրանց աջակցությանն ուղղված աշխատանքները։

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ

Ուշադրություն դարձնել, թե ձեր համայնքում, հարևանների և սիրելի անձանց շրջանում ով ունի աջակցության կարիք։
Լրացնել հետևյալ ձևաթուղթը. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdrIgm4W-jUTl679ScrS_xOvX2EGEDNQIzMk_fVBUZqGsGkLA/viewform?fbclid=IwAR3ywIlhvtmBtAEnhBssdrc11r8AQiT1gLbggmj7SNOL8uNKFPU5aQc2adE
Տարածել այս ձևաթուղթը», - ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ տարեցներին աջակցելու մեկ այլ ծրագիր է իրականացնում նաեւ «ՀԱՅ» ասոցիացիան։



© NEWS.am Medicine