Միեւնույն ընտանիքի չորս անդամները մահացել են կորոնավիրուսի հետեւանքով, եւս երեքը վարակված են, իսկ 19-ը՝ կարանտինում են

23:24   20 մարտի, 2020

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում միեւնույն ընտանիքից չորս անդամ մահացել է կորոնավիրուսի հետեւանքով, եւս երեքը վարակված են, իսկ 19-ը՝ մեկուսացված եւ գտնվում են կարանտինում, հաղորդում է The Sun պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ 73-ամյա Գրեյս Ֆուսկոն ուներ 11 երեխա եւ 27 թոռ: Մարտի սկզբում ընտանիքը կազմակերպել էր ավանդական ընդանեկան ընթրիք, որտեղ, ըստ ամենայնի, մի քանի անդամներ վարակվել էին կորոնավիրուսով:

Մահացել է ինքը՝ Գրեյսը, նրա 55-ամյա որդի Քարմայնն ու դուստր Ռիտան, ինչպես նաեւ Գրեյսի երրորդ որդի Վինսենթ Ֆուսկոն:

Ընտանիքի եւս 19 անդամներ մեկուսացված են, երեքը, ամենայն հավանականությամբ, վարակված են կորոնավիրուսով, ընդ որում՝ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, եւս մեկի վիճակը գնահատվում է կայուն: Նրանց՝ կորոնավիրուսի թեստերի պատասխաններն առ այսօր պատրաստ չեն:

Գրեյսի զարմուհին եւ ընտանիքի փաստաբան Ռոուզան Պարադիսո Ֆոդերան պատմել են, որ կարանտինի պատճառով ընտանիքի ողջ մնացած անդամները չեն կարող մասնակցել մահացածների հուղարկավորությանը. այդպես է կարգը:



© NEWS.am Medicine