2 տարեկան երեխայի գլխից մետաղական ձող են հանել

16:55   21 մարտի, 2020

Դոնի Ռոստովում 2 տարեկան երեխայի գլխից մետաղական ձող են հանել: Այն գտնվել է երեխայի գլխուղեղի կարեւոր հատվածից ընդամենը մեկ միլիմետրի վրա:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երեխան խաղալիս ընկել է հատակին դրված խաղալիքի վրա եւ վնասել ծոծրակը: Ծնողներն անմիջապես շտապօգնություն են կանչել:

Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ ձողի ծայրը գտնվել է վենոզ ծոցից մեկ միլիմետր հեռավորության վրա:

Վիրահատությունը հաջող է անցել, եւ այժմ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:  



© NEWS.am Medicine