Իտալացի բժիշկները նախազգուշացրել են, որ երիտասարդները նույնպես կարող են COVID-19-ի ծանր տեսակով վարակվել

21:11   21 մարտի, 2020

Իտալացի բժիշկները նախազգուշացրել են, որ նոր կորոնավիրուսի ծանր տեսակը սպառնում է նաեւ երիտասարդներին՝ հերքելով առասպելն այն մասին, որ իբր միայն տարեց մարդիկ կարող են խոցելի խմբում լինել, հայտնում է Sky News-ը։

Լոմբարդիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Անտոնիո Պեսենտին հայտարարել է, որ իտալական հիվանդանոցներ ընդունված շատ երիտասարդների մոտ կորոնավիրուսի ծանր տեսակ է ախտորոշվել։

«Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մեր պացիենտների 50 տոկոսը «ամենածանր» պացիենտներն են, որոնց տարիքը 65-ից բարձր է։ Սակայն դա չի նշանակում, որ մնացած 50 տոկոսը 65 տարեկանից երիտասարդ չէ»,- նշել է նա։ «Մենք ունենք 20-ամյա եւ 30-ամյա պացիենտներ, նրանք շատ չեն։ Եվ նրանք բոլորը գտնվում են նույն ծանր վիճակում, ինչպես տարեցները»,- նշել է նա։

Բժիշկը հավելել է, որ պացիենտների այդ երկու խմբի միջեւ միակ տարբերությունն այն է, որ երիտասարդները սովորաբար ավելի առողջ են եւ ավելի հաճախ են փրկվում։



© NEWS.am Medicine