Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մինչեւ 438

11:20   23 մարտի, 2020

Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աճել է մինչեւ 438: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով` անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է վարակման 71 նոր դեպք:

Այս բոլոր հիվանդները գտնվում են Մոսկվայում, իսկ ավելի վաղ նրանք այցելել էին վարակի առումով անբարենպաստ երկրներ: Բոլոր վարակված քաղաքացիներն այժմ գտնվում են ինֆեկցիոն բոքսերում:

Վերջին տվյալների համաձայն` Մոսկվայում 9 մարդ արդեն առողջացել է կորոնավիրուսից:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք, առողջացել է 2 մարդ:



© NEWS.am Medicine