Կորոնավիրուսային վարակը կարող է առաջացնել հոտառության ժամանակավոր կորուստ

13:01   23 մարտի, 2020

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացած որոշ պացիենտներ հայտնել են հոտառության եւ համի ժամանակավոր կորստի մասին: Այդպիսի պացիենտների թվում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Նադին Դորիսը:

Բժիշկների խոսքով՝ հոտառության կորուստը վերին շնչուղիների ինֆեկցիաների, այդ թվում՝ կորոնավիրուսների առաջացրած ինֆեկցիաների տարածված «կողմնակի էֆեկտ» է: Մասնագետների կարծիքով՝ այս երեւույթը ժամանակավոր է եւ դրա համար անհանգստանալու կարիք չկա. ժամանակի ընթացքում հոտառությունը կվերականգնվի:

Նոր կորոնավիրուսն ամենեւին միակ ինֆեկցիան չէ, որի դեպքում համի եւ հոտառության կորուստ է լինում: Հենց այսպիսի «կողմնակի էֆեկտներ» են արձանագրվել 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակ, ավելին՝ մասնագետների խոսքով, այս ախտանիշները հատուկ են մի շարք վիրուսային հիվանդությունների, ինչպես՝ գրիպին եւ ՍՇՎ-ին:

«Այս նյարդայնացնող ախտանիշը, հավանաբար, կապված է քթի անցուղիների բորբոքման հետ, ինչի ֆոնին տուժում են հոտառության համար պատասխանատու նյարդային բջիջները»,- ասում է բժշկական գիտությունների դոկտոր Ռոբերտ Լ. Կուիգլին:



© NEWS.am Medicine