9 նոր փաստ կորոնավիրուսի մասին

17:21   23 մարտի, 2020

Գիտնականներն ամեն օր COVID-19 կորոնավիրուսի մասին նոր փաստեր են իմանաում եւ հրապարակում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր, որոնց մասին հայտնի է դարձել վերջին շրջանում.

  1. Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է առաջացնել հոտառության եւ համի ժամանակավոր կորուստ: Այսպիսի «կողմնակի էֆեկտներ» են լինում նաեւ այլ վիրուսային հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի դեպքում:
  2. Մարսողության խանգարումը եւս մեկ ախտանիշ է, որը բավականին հաճախ է հանդիպում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում՝ ջերմության, հազի եւ հեւոցի հետ միասին:
  3. Ավելի վաղ կարծիք կար, որ կորոնավիրուսը վտանգավոր է միայն տարեցների համար, բայց հիմա պարզվել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծանր ձեւը կարող է սպառնալ նաեւ երիտասարդներին:
  4. COVID-19 նոր կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, մորից երեխային չի փոխանցվում. վարակված կանայք կարող են առողջ երեխաներ ծնել:
  5. Կորոնավիրուսի հանդեպ առավել ընկալունակ են II խմբի արյամբ մարդիկ, իսկ առավել կայուն են I խմբի արյուն ունեցողները:
  6. COVID-19 նոր կորոնավիրուսը, հավանաբար, անչափ կայուն է եւ կարող է զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում պահպանվել մինչեւ 2 տարի:
  7. Թեթեւ ձեւի կորոնավիրուսային ինֆեկցիա տարած պացիենտներն առողջանում են հիվանդության առաջին ախտանշանները հայտնվելուց հերո շուրջ 2 շաբաթ անց:
  8. Իբուպրոֆենի եւ կորտիզոնի նման հակաբորբոքային դեղամիջոցների, ինչպես նաեւ կորտիկոստերոիդների ընդունումը կորոնավիրուսային ինֆեկցիայի ժամանակ կարող է առողջական վիճակը վատթարացնել:
  9. Նոր կորոնավիրուսը «կենսաբանական զենք» չէ եւ առաջացել է բնական էվոլյուցիայի հետեւանքով:


© NEWS.am Medicine