Կանչերի թիվը կրճատվել է․ ամեն օր Երեւանի շտապօգնությունը մոտ 750 կանչ է ստանում

21:31   23 մարտի, 2020

Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին երեւանյան շտապօգնությունը օրական մոտ 900-950 կանչեր է ստացել, իսկ այսօր դրանց թիվը կրճատվել է մինչեւ 700-750։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նրա խոսքերով՝ կանչերի թվով առաջին տեղում նախկինի պես սրտանոթային հիվանդություններն են (բոլոր կանչերի մոտ 20 տոկոսը)։ Երկրորդ տեղում ՍՇՎՎ-ն է (կանչերի մոտ 10-15 տոկոսը), երրորդ տեղում՝ վնասվածքները (5 տոկոսը)։

ՍՇՎՎ-ի կամար կանչերի թիվը, Թագուհի Ստեփանյանի խոսքերով, այժմ նվազել է՝ եթե ձմռանը ամեն օր եղել է մոտ 150-200 կանչ, հիմա դրանց թիվը մոտ 100-140 է։

Թագուհի Ստեփանյանը հիշեցրեց, որ առանց լուրջ անհրաժեշտության շտապօգնություն կանչել պետք չէ՝ «թոքերը լսել» կարող է նաեւ ընտանեկան բժիշկը, իսկ շտապօգնության բրիգադները պետք է զբաղվեն այն մարդկանցով, ում իսկապես անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ։

 



© NEWS.am Medicine