Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 382 057-ի, ապաքինվել է 102 501, մահացել 16 568 մարդ

12:08   24 մարտի, 2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 382 057-ի, ապաքինվել է 102 501, մահացել 16 568 մարդ: Այս մասին հայտնում է worldometers.info/coronavirus/-ը:

Ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել Չինաստանում (81 171), սակայն մեկ միլիոն բնակչությանն ընկնում է միայն 56 դեպք: Իտալիայում գրանցվել է վարակման 63 927 դեպք, մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 1057 դեպք: Չինաստանում պանդեմիայի ողջ ընթացքում մահացել է 3277 մարդ, Իտալիայում՝ 6077 մարդ:

ԱՄՆ-ում վարակվել է 46 145 մարդ (1 մլն բնակչությանն ընկնում է 139 դեպք) եւ մահացել 582 մարդ, Իսպանիայում վարակվել է 35 136 (1 մլն բնակչությանն ընկնում է 751 դեպք) եւ մահացել 2311 մարդ, Գերմանիայում վարակվել է 29 056 (1 մլն բնակչությանն ընկնում է 347 դեպք) եւ մահացել 123 մարդ, Իրանում վարակվել է 23 049 (1 մլն բնակչությանն ընկնում է 274 դեպք)  եւ մահացել 1812 մարդ: Ֆրանսիայում իրավիճակը եւս լարված է. վարակվել է 19 856 (1 մլն բնակչությանն ընկնում է 304 դեպք) եւ մահացել 860 մարդ, Հարավային Կորեայում վարակվել է 9037 (1 մլն բնակչությանն ընկնում է 176 դեպք) եւ մահացել 120 մարդ:

Վարակման տարածվածությունը բարձր է նաեւ Շվեյցարիայում՝ վարակվել է 8795 (1 մլն բնակչությանն ընկնում է 1016 դեպք, եւ այդ ցուցանիշով Շվեյցարիան Իտալիայից հետո երկրորդ տեղում է) եւ մահացել 120 մարդ:

Հայաստանում, ըստ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի վերջին տվյալների, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 235 դեպք (1 մլն բնակչությանն ընկնում է 79 դեպք), 2 պացիենտ ապաքինվել է, մահվան դեպքեր չկան:  



© NEWS.am Medicine