Կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ առաջանո՞ւմ է

13:20   24 մարտի, 2020

COVID-19-ով վարակվածների մոտ այդ հիվանդության նկատմամբ իմունիտետ է առաջանում: Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ այո, այդ հիվանդության նկատմամբ իմունիտետ է առաջանում»,- ասել է նա:

Պոպովայի խոսքով՝ իր տվյալները հիմնված են «Ռոսպոտրեբնադզորի» հետազոտությունների վրա, որոնք հաստատել են վարակվածների արյան մեջ M եւ G իմունոգլոբուլինների արտադրումը:

Նշենք, որ Չինաստանում եւ Ճապոնիայում գրանցվել են կրկնակի վարակման դեպքեր: Սակայն գիտնականները դեռ միակարծիք չեն այն մասին, թե արդյոք նոր կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ է առաջանում: 



© NEWS.am Medicine