Նոր կորոնավիրուսը տարբերվում է տիրոջ բջիջների մեջ թափանցելու հատուկ եղանակով

14:38   24 մարտի, 2020

COVID-19 հիվանդություն հարուցող նոր կորոնավիրուսը տարբերվում է տիրոջ բջիջների մեջ թափանցելու հատուկ եղանակով: Այսպիսի կարծիք է հայտնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման եւ մոնիթորինգի օպերատիվ շտաբի անդամ, վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Թիմուր Բեսարաբը:

«Այն (վիրուսը) չի թափանցում կամայական տեղերում բջջի թաղանթի միջով, ինչպես մյուս շատ վիրուսները: Վիրուսի «թագը» (սեպաձեւ ընձյուղներ) ծառայում է բջիջների վրա հարձակմանը՝ դրանց կենսագործունեության համար կարեւոր մոլեկուլները «թագի» սպիտակուցներով փոխարինելու ճանապարհով»,- պարզաբանել է մասնագետը:

Նրա խոսքով՝ այս հանգամանքը դժվարեցնում է իմունային համակարգի կողմից վիրուսը ճանաչելը, ինչի հետեւանքով «սկսվում է օրգանիզմում վիրուսի կործանարար աշխատանքը»:

Հիշեցնենք, որ աշխարհում արդեն գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 382 057 դեպք, 102 501 առողջացած, 16 568 մահ:



© NEWS.am Medicine