Իտալիայում կարող են կորոնավիրուսով վարակման հազարավոր չհայտնաբերված դեպքեր լինել

15:47   24 մարտի, 2020

Իտալիայում կարող են կորոնավիրուսով վարակման հազարավոր չհայտնաբերված դեպքեր լինել: Այս մասին TBW-ին ասել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորրելլին:

«Մեկ հաստատված դեպքի նկատմամբ 10 չբացահայտված դեպքի հարաբերակցությունը բավականին հավանական է»,- ասել է նա: 

Նա նաեւ ենթադրել է, որ մի քանի օր անց Իտալիան վարակվածների թվով առաջ կանցնի Չինաստանից:

Բորրելլին նշել է, որ նոր կորոնավիրուսը շատ արագ է տարածվում, եւ կառավարությունը չի հասցնում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Ավելին, իրավիճակը բարդացնում է նաեւ պաշտպանության միջոցների, օրինակ՝ բժշկական դիմակների պակասը:

Հիշեցնենք, որ Իտալիայում գրանցվել է վարակման 63 927, մահվան 6077 դեպք, 7432 մարդ ապաքինվել է:   



© NEWS.am Medicine