Ինչպե՞ս թեթեւ վերապրել ինքնամեկուսացումը. 30 տարի միայնակ կղզում անցկացրած ճգնավորը պատմել է իր փորձի մասին

18:15   24 մարտի, 2020

Ինչպե՞ս թեթեւ վերապրել ինքնամեկուսացումը. 30 տարի միայնակ Սարդինիա կղզում անցկացրած ճգնավոր Մաուրո Մորանդին պատմել է իր փորձի մասին:

Ինչպես պատմում է CNN-ը, 1989 թվականին Միլանի Immobiliare Nuova Gallura ընկերությունը Բուդելլի կղզում  որպես վերակացու վարձել է Մորանդիին: Ֆինանսական դժվարությունների պատճառով 2006 թվականին ընկերությունը չի կարողացել վճարել նրան, սակայն նա որոշել է կղզում անվճար մնալ: Այժմ նա 81 տարեկան է: Նա ստացել է իտալական Ռոբինզո Կրուզո անունը:

Չնայած նրան, որ Մորանդին մեկուսացած է ապրում, նա հեռախոսով հետեւում է վերջին նորություններին: Սակայն նա անհանգստանում է իտալական Մոդենա քաղաքում գտնվող իր հարազատների համար, քանի որ այնտեղ եւս տարածված է կորոնավիրուսը: Կորոնավիրուսը Մորանդիի կյանքի վրա չի ազդել, միայն զբոսաշրջիկների հետ հանդիպումներն են վերացել:

Մորանդին իրեն միայնակ չի զգում: Ավելին, նրա կարծիքով, կարանտինն ու ինքնամեկուսացումը հիանալի է հնարավորություն է ինքդ քեզ ճանաչելու համար:

Մորանդին մարդկանց խորհուրդ է տվել ինքնամեկուսանալ, սկսել գրքեր կարդալ եւ ճանաչել սեփական անձն ու վերլուծել սեփական կյանքը:

«Շատերը սովոր են ապրել հարմարավետության գոտում եւ անիմաստ կենսակերպ անցկացնել»,- ասել է նա: 



© NEWS.am Medicine