Ինչպե՞ս է կորոնավիրուսը «կլանում» պացիենտի թոքերը․ Baza (վիդեո)

16:03   25 մարտի, 2020

Ռուս բժիշկները տեսանյութ են հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է կորոնավիրուսն աստիճանաբար «կլանում» պացիենտի թոքերը: Տեսանյութը հրապարակել է Baza պարբերականը իր Telegram-ալիքում:

Մասնագետների խոսքով՝ COVID-19 կորոնավիրուսի առանձնահատկություններից մեկը թոքերի սիմետրիկ ախտահարումն է բազմահատվածային բորբոքիչ փոփոխություններով:

Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ արված լուսանկարներում կարելի է տեսնել թոքերի հյուսվածքի խտացում, որն առաջանում է հիվանդության վաղ փուլում:

Այդ ժամանակ պացիենտները սկսում են բողոքել շնչառական դժվարությունից եւ հեւոցից:

5-8-րդ օրը թոքերում խտացումը մեծանում է:

10-13-րդ օրը վիրուսային թոքաբորբը հասնում է գագաթնակետին:

Ավելի վաղ Նովոսիբիրսկի վարակաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական գիտական «Վեկտոր» կենտրոնի լաբորատորիայի գիտնակնները ցույց են տվել, թե ինչ տեսք ունի կորոնավիրուսը մանրադիտակի տակ



© NEWS.am Medicine