ԱՆ-ը հավաքագրում է բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների եւ օրդինատորների

18:47   25 մարտի, 2020

Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների եւ կլինիկական օրդինատորների։

Հետաքրքրված անձանց առողջապահության նախարարությունը խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102:



© NEWS.am Medicine