Թոքերի արհեստական օդափոխման 42 սարք է առանձնացվել կորոնավիրուսով վարակվածների համար, շուտով կլինի եւս 5 սարք. նախարար

14:23   26 մարտի, 2020

Թոքերի արհեստական օդափոխման 42 սարք է հատկացվել կորոնավիրուսով վարակվածների համար, շուտով կլինի եւս 5 սարք: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այժմ ունենք նման 334 սարք, եւ դրանք աշխատում են Հայաստանում բոլոր հիվանդանոցներում: Բացի այդ, եւս 42-ը հատկացվել է կորոնավիրուսով վարակվածների համար, եւ կլինի եւս 5 սարք: Այժմ դրանք թեստավորում են՝ համոզվելու համար, որ դրանք սարքին են:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 290-ի: 1440 դեպքերում թեստավորումը բացասական արդյունք է տվել: Փաստացի այս պահին բուժում է ստանում 272 մարդ: Ապաքինվել է 18 մարդ:    

 



© NEWS.am Medicine