Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 24 090-ի, վարակվածների թիվը՝ 532 263-ի. worldometers.info

09:47   27 մարտի, 2020

Աշխարհում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 24 090-ի, վարակվածների՝ 532 263-ի: Վարկավելուց հետո առողջացել է 124 349 պացիենտ:

Ըստ worldometers.info/coronavirus/ վերջին տվյալների՝ կորոնավիրուսը թափանցել է արդեն աշխարհի 199 երկիր: Հիվանդացածների բացարձակ թվով այսօր առաջին տեղում է հայտնվել ԱՄՆ-ն. այնտեղ գրանցվել է վարակման 85 594 դեպք եւ 1300 մահ: Երկրորդ տեղում Չինաստանն է (81 340 վարակված, 3292 մահ), երրորդ տեղում է Իտալիան (80 589 վարակված, 8215 մահ):

Սակայն մեկ միլիոն բնակչության հաշվարկով վարակման դեպքերի թվով այսօր աշխարհում առաջին տեղում է Շվեյցարիան. այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 1365 դեպք: Երկրորդ տեղում Իտալիան է (միլիոնին 1333 դեպք), երրորդ տեղում է Իսպանիան (միլիոնին 1236 դեպք):

Հիշեցնենք, որ երեկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտի մահվան դեպք: 72-ամյա պացիենտի մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա կար, ինչպես նաեւ երկկողմանի թոքաբորբ, բազմաօրգանային անբավարարություն, շնչառական դիսթրեսի համախտանիշ, հիպերտոնիա եւ սրտի ռիթմի խանգարում:

Այս պահի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 329 դեպք։



© NEWS.am Medicine