Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 32 332 եւ մահվան 2378 դեպք. վերջին տվյալները

16:15   27 մարտի, 2020

Մարտի 27-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է մինչեւ 32 332, մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 2926 նոր դեպք: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը, հայտնում է Mehr-ը:

Առողջացել է 11 133 հիվանդ: Անցած 24 ժամվա ընթացքում COVID-19-ից մահացել է 144 մարդ, ինչը հետեւանքով Իրանում կորոնավիրուսից զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 378-ի, հայտնել է նա:

Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով` ներկայումս 2 893 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:




© NEWS.am Medicine