Ի՞նչ վտանգ է ներկայացնում երկարատեւ սթրեսը տղամարդու համար

20:32   29 մարտի, 2020

Քրոնիկական սթրեսն ու ծանր ապրումները բացասաբար են ազդում սերմնահեղուկի որակին եւ անգամ նպաստում են երեխաների գլխուղեղի զարգացման վրա, որոնք ծնվում են այդ տղամարդուց։ Այդ եզրահանգմանն են եկել Մերիլենդի եւ Փենսիլվանիայի համալսարանների գիտնականները։

Նոր հետազոտության շրջանակում գիտնականներին հետաքրքրել են սերմնահեղուկում արտաբջջային վեզիկուլները՝ փոքր տրանսպորտային փուչիկները, որոնց օգնությամբ բջիջները փոխանակվում են սպիտակուցով, լիպիդներով եւ նուկլեինաթթուներով։ Վեզիկուլները կարեւոր դեր են խաղում սպերմատազոիդների հասունացման տեսանկյունից։

Սթրեսային հորմոն ստացած կրծողների սերմնահեղուկից արտաբջջային վեզիկուլների անալիզը ցույց է տվել անոմալիաներ այդ փուչիկներում․ դրանց չափսերը փոքրացել են եւ փոխվել է կազմը։

Այնուհետեւ գիտնականները որոշել էին հետեւել սպերմատազոիդների հասունացման ընդհանուր ցիկլին, դրանցով ձվաբջիջների բեղմնավորմանը հասկանալու համար, թե ինչպիսի հետեւանքների են հանգեցնում վերհանված խնդիրները։

Պարզվել է, որ սթրես ապրած որձերից ծնված մկնիկների գլխուղեղը ներարգանդային փուլում զարգանում էր անոմալ կերպով։ Դեռ ավելին, արդեն ծնվելուց հետո կենդանիների մոտ նկատվում էր սթրեսի նկատմամբ աննորմալ արձագանք։

Այդօրինակ գործընթացներ են տեղի ունենում նաեւ մարդու սերմնահեղուկում, ինչը ցույց են տվել հետագա դիտարկումները։



© NEWS.am Medicine