Կորոնավիրուսն աշխարհում խլել է 33 986 կյանք, վարակված է 723 124 մարդ, ապաքինվել է 151 798-ը

10:46   30 մարտի, 2020

Նոր կորոնավիրուսն աշխարհում խլել է 33 986 կյանք: Ըստ worldometers.info/coronavirus/-ի վերջին տվյալների՝ վարակվածների թիվը հասել է 723 124-ի, ապաքինվել է 151 798 մարդ:

Վարակվածների բացարձակ թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն (142 637 վարակված, 2485 մահ): Իտալիան երկրորդ տեղում է (97 689 վարակված, 10 779 մահ), Չինաստանը՝ երրորդ (81 470 վարակված, 3304 մահ):

Իսպանիայում գրանցվել է վարակման 80 110 եւ մահվան 6803 դեպք, Գերմանիայում համապատասխանաբար՝ 62 435 եւ 541, Ֆրանսիայում՝ 40 174 եւ 2 606, Իրանում՝ 38 309 եւ 2640:



© NEWS.am Medicine