Կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բժիշկների առօրյան (ֆոտո)

15:20   30 մարտի, 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված պացիենտները գտնվում են մի քանի հիվանդանոցներում, սակայն նրանց մեծ մասը գտնվում է Երեւանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Այստեղ բժիշկներն ու բուժքույրներն աշխատում են խստացված ռեժիմով. շատերը տուն չեն գնում՝ նախընտրելով գիշերել հիվանդանոցում, քանի որ վախենում են վարակել իրենց հարազատներին: Որոշ բուժաշխատողներ արդեն երկար ժամանակ չեն տեսել իրենց հարազատներին:

Այլ մասնագիտություններ ունեցող շատ բժիշկներ այսօր վերապատրաստման կուրսեր են անցնում, որպեսզի ինֆեկցիոնիստների հետ պայքարեն կորոնավիրուսի դեմ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի նկար, որոնք ցույց են տալիս «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողների առօրյան:

Հիշեցնենք, որ մարտի 29-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք: 58 նոր դեպք է գրանցվել վերջին մեկ օրում: 14 պացիենտի վիճակը ծանր է, 1-ինը՝ ծայրահեղ ծանր, նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Մարտի 1-ից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 3 պացիենտ:      

 

 

Ֆոտոները՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից



© NEWS.am Medicine