Առաջին անգամ կատուն վարակվել է կորոնավիրուսով. ինչպե՞ս չվարակվել տնային կենդանիներից

18:31   30 մարտի, 2020

Բելգիայում առաջին անգամ կատուն վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է The Brusseles Times-ը:

Ամենայն հավանականությամբ, կատուն վարակվել է իր տիրոջից:

Կատվի մոտ նկատվել են շնչառական խնդիրեր, փորլուծություն, փսխում: Անասնաբույժները թեստ են անցկացրել, եւ դրա արդյունքները դրական են եղել:

Դա կատվի վարակման առաջին հաստատված դեպքն է: Ավելի վաղ հաղորդվել է Հոնկոնգում շների վարակման 2 դեպքի մասին:

Մեկնաբանելով կատարվածը՝ Բելգիայի՝ կենդանիների պաշտպանության հարցերով ազգային խորհրդի փորձագետները նշել են, որ այժմ կենդանիները կորոնավիրուսի տարածման ակտիվ մասնակիցներ չեն համարվում:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հրապարակել են խորհուրդներ, թե ինչպես չվարակվել կենդանիներից:

Եթե դուք վարակվել եք, մի շփվեք ձեր կենդանիների հետ: 



© NEWS.am Medicine