Կորոնավիրուս. Ալերգիկները նույնպե՞ս ռիսկի խմբում են

09:36   31 մարտի, 2020

Կորոնավիրուսի տարածման ֆոնին բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում նաեւ սեզոնային ալերգիայով մարդիկ: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք են հայտնել մի քանի մասնագետներ:

Ալերգաբան-իմանաբան Բելլա Բրագվաձեն (Ռուսաստան) նշել է, որ ալերգիկներն ինքնին ռիսկի խումբ չեն համարվում, բայց քրոնիկական ալերգիկ բորբոքումների հետեւանքով նրանց շնչուղիների լորձաթաղանթները վիրուսների հանդեպ ավելի խոցելի են:

Մեչնիկովի անվան պատվաստանյութերի եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի պատվաստականխարգելման եւ իմունոթերապիայի լաբորատորիայի ղեկավար Միխայիլ Կոստինովն իր հերթին նշել է, որ ալերգիայով մարդկանց մոտ թուլանում է պատնեշող իմունիտետը, հատկապես փոշու հանդեպ ռեակցիայի դեպքում:

Նրա խոսքով՝ ալերգիկների մոտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ավելի ծանր ընթանալ իմունային համակարգի ուշացած ռեակցիայի պատճառով:

«Ինֆեկցիան վատթարացնում է ալերգիայի ընթացքը: Ալերգիան վատթարացնում է բուն շնչառական ինֆեկցիայի ընթացքը: Արատավոր շրջան է»,- պարզաբանել է նա:

Պրոֆեսոր Յուրի Միզերնիցկին իր հերթին հաստատել է, որ կորոնավիրուսը կարող է սրել ալերգիկ հիվանդությունը, օրինակ՝ բրոնխիալ ասթման:



© NEWS.am Medicine