Կոմունարկայի գլխավոր բժշկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Meduza.io

17:24   31 մարտի, 2020

Կոմունարկայի № 40 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա են ախտորոշել: Նա հիմա հիվանդանոցում է եւ իրեն բավարար է զգում, հայտնում է Meduza-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հիվանդության հետ կապված Կոմունարկայում նախատեսվում է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ մտցնել:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր այս հիվանդանոց եւ շփվել Պրոցենկոյի հետ: Պրոցենկոյի ախտորոշման մասին տեղեկությունը մեկնաբանելով՝ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը պարբերաբար թեստավորվում է, եւ «ամեն ինչ նորմալ» է:

Նշենք, որ ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ այս պահին Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 2337 պացիենտի մոտ, 17 մարդ մահացել է:



© NEWS.am Medicine