Աղջիկը կանաչել է այն բանից հետո, երբ մաշկին արհեստական արեւայրուք է քսել

23:42   31 մարտի, 2020

Անգլուհի Ջենի Քոուլմանը կանաչել է այն բանից հետո, երբ մաշկին արհեստական ժամկետանց արեւայրուք է քսել։

Daily Mail-ը պատմում է, որ կինը քնելուց առաջ մաշկին մի քանի շերտ արհեստական արեւայրուք առաջացնող քսուք է քսել։ Առավոտյան նա հայտնաբերել է, որ մաշկը կանաչել է։ Տեսնելով իր արտացոլումը հայելու մեջ՝ նա հազիվ է զսպել լացը։ Հետագա մի քանի օրերին նա ստիպված է եղել տանը մնալ եւ մի քանի անգամ սկրաբ է օգտագործել, որպեսզի հանի կանաչ երանգը։

«Սովորաբար ես նոր քսուք եմ գնում, սակայն այս անգամ օգտագործեցի այն, ինչն արդեն դրված էր իմ պահարանում, տուփի մեջ շատ քիչ էր»,- պատմել է Քոուլմանը։

Ընկերներն ու հարազատներն իրավիճակին հումորով են մոտեցել՝ կանաչած Ջենիին նրանք «վհուկ» են անվանել։ Քույրը հետաքրքրվել է, թե չի արել արդյոք նա ռինոպլաստիկա, իսկ ընկերուհին նրա սելֆին համացանցում է տեղադրել՝ գրառելով․ «Մեկուսացումը լավ ժամանակ է արեւայրուքով զբաղվելու համար»։



© NEWS.am Medicine