Կորոնավիրուսի պատճառով չեղարկել են վիրահատությունը, որը կարող էր փրկել աղիքի քաղցկեղ ունեցող պացիենտի կյանքը  

12:46   1 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի պատճառով չեղարկել են վիրահատությունը, որը կարող էր փրկել աղիքի քաղցկեղ ունեցող պացիենտի կյանքը, հաղորդում է Metro-ն:

2016 թվականին 40-ամյա Բեթ Փերվիսի մոտ աղիքի քաղցկեղ էին հայտնաբերել: 2020-ին պլանավորվում էր վիրահատություն կատարել, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով վիրահատությունը հետաձգել են:

«Ես հուսահատված եմ: Ամբողջ հույսս այդ վիրահատության վրա էր: Դա կարող էր երկարացնել կյանքս»,- պատմել է կինը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը հետաձգել է վիրահատությունները 3 ամսով, որպեսզի հիվանդանոցներում կարողանան բուժել կորոնավիրուսով պացիենտներին: Փերվիսը նշել է, որ հասկանում է այդ միջոցների կարեւորությունը, սակայն դժվար է համակերպվել այդ իրավիճակի հետԼ

Նշվում է, որ չեղարկվել են նույնիսկ օնկոլոգիական վիրահատությունները: Բրիտանական հիվանդանոցներում օգնություն են տրամադրում իսկապես լուրջ եւ անհետաձգելի խնդիրներով, օրինակ՝ կաթվածով հիվանդներին: 



© NEWS.am Medicine