Կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները. 861 113 վարակված, 42 385 մահ, 178 560 առողջացած. Worldometers.info

13:51   1 ապրիլի, 2020

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 861 113 հաստատված դեպք եւ դրա հետեւանքով մահվան 42 385 դեպք: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ 178 560 պացիենտ առողջացել է:

Կորոնավիրուսն արդեն գրանցվել է աշխարհի 203 երկրում:

Վարակվածների բացարձակ թվով աշխարհում առաջին տեղում է ԱՄՆ-ն (188 592 վարակված, 4056 մահ): Իտալիան առաջին տեղում է մահվան դեպքերի եւ երկրորդ տեղում վարակվածների թվով (105 792 գրանցված դեպք, 12 428 մահ): Իսպանիայում գրանցված է վարակման 95 923 եւ մահվան 8464 դեպք, Չինաստանում համապատասխանաբար՝ 81 554 եւ 3312:

Գերմանիայում գրանցվել է վարակման 71 808 եւ մահվան 775 դեպք, Ֆրանսիայում՝ 52 128 դեպք եւ 3523 մահ, իսկ Իրանում՝ 44 605 դեպք եւ 2898 մահ:

Հայաստանում ապրիլի 1-ին 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք: Ապրիլի 1-ին երկրում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով 571 վարակակիր: Առողջացել է 31 մարդ, մահացել 3 պացիենտ:



© NEWS.am Medicine