Որքա՞ն երկար է կորոնավիրուսը մնում թղթադրամների եւ բժշկական դիմակների վրա

19:15   1 ապրիլի, 2020

Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցից գիտնականների խումբը պարզել է, թե որքան երկար է կորոնավիրուսը մնում թղթադրամների եւ բժշկական դիմակների վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են medrxiv.org-ում:

Այդ հետազոտության մասին իր գրառման մեջ պատմել է նաեւ վարակաբան Եգոր Վորոնինը:

Պարզվել է, որ կորոնավիրուսը մեծ կայունություն է ցուցաբերում +4 աստիճանի դեպքում. այդ դեպքում այն պահպանվում է մեկ շաբաթ: Իսկ +22 աստիճանի դեպքում մեկ օրում վիրուսի գրեթե կեսը մահանում է, 37 աստիճանի դեպքում՝ ընդամենը 2 ժամում:

+56 աստիճանի դեպքում վիրուսի քանակը նվազել է գրեթե 1000 անգամ կես ժամում, +70-ի դեպքում՝ ավելի քան 1000 անգամ 5 րոպեում:

Գիտնականները պարզել են նաեւ, թե որքան երկար է այն մնում սենյակային ջերմաստիճանում մակերեսների վրա.

Ինչ վերաբերում է հակասեպտիկներին, գիտնականները վիրուսը տեղադրել են 70%-անոց սպիրտի, սպիտակեցնող լուծույթի, քլորգեկսիդինի եւ այլ հասանելի հակասեպտիկների մեջ: Այդ բոլոր նյութերում վիրուսը մահացել է 5 րոպեում կամ ավելի արագ:   



© NEWS.am Medicine