Ինչպիսի՞ սննդակարգը կարող է օգնել կանխել կոտրվածքները ծերության ժամանակ

09:41   6 ապրիլի, 2020

Սննդակարգի եւ մարզումների միջոցով հնարավոր է արգելակել հորմոնալ եւ տարիքային փոփոխությունները, որոնք նպաստում են տարիքին զուգահեռ ոսկրային խտության նվազմանը, պնդում է իսպանացի սննդաբան Սուսանա Լեոնը:

Տարիքին զուգահեռ ոսկորները պակաս խիտ են դառնում եւ ավելի արագ են կոտրվում: Այս խնդիրն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, քանի որ նրանց մոտ այս գործընթացը խթանվում է էստրոգենի մակարդակի իջեցմամբ դաշտանադադարի ժամանակ:

Սուսանա Լեոնը խորհուրդ է տալիս պարբերաբար դիմադրությամբ վարժություններ անել (հեծանիվը եւս տեղին է) եւ սննդակարգում ներառել վիտամին D պարունակող մթերքները: Այս վիտամինը պատասխանատու է կալցիումի յուրացման համար:

Այդպես, ոսկորների համար օգտակար է բնական շաքարազերծված կաթնամթերքը, մասնավորապես` յոգուրտը: Դրանում կա եւ կալցիում, եւ վիտամին D: Ձուն վիտամին D-ի, սպիտակուցի եւ A, E, D, B12, B6, B2, B1 վիտամինների եւ ֆոլաթթուների եւս մեկ լավ աղբյուր է: Առաջարկվում է օրական մեկ ձու ուտել:

Պահածոյացված մթերքների շարքում հարկ է ուշադրություն դարձնել ձկնամթերքի վրա, օրինակ ՝ ձիթապտղի յուղով սարդինայի կամ թունայի: Այսպիսի մթերքներում կարելի է կալցիում, վիտամին D, օմեգա-3 ճարպաթթուներ եւ սպիտակուցներ գտնել:

Ոսկորների համար, բուսական մթերքների մեջ առաջին տեղում են ծաղկակաղամբը, ոլոռը, նուշը եւ ավոկադոն:



© NEWS.am Medicine