Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 47 314-ի. worldometers.info

13:30   2 ապրիլի, 2020

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 47 314-ի: Վարակման հաստատված դեպքերի թիվը 938 923 է, 195 416 մարդ առողջացել է:

Worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ կորոնավիրուս տարածվել է աշխարհի 203 երկրում: Վարակվածության բացարձակ թվով առաջին տեղում են Միացյալ նահանգները (վարակման 215 344 դեպք, 5112 մահվան դեպք), երկրորդ տեղում է Իտալիան (վարակման 110 574 դեպք, 13 155 մահվան դեպք, մահացության թվով Իտալիան առաջին տեղում է), երրորդ տեղում է Իսպանիան (վարակման 104 118 դեպք, մահվան 9387 դեպք):

Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 81.589 դեպք, իսկ նոր դեպքերի թվի աճը նկատելիորեն դանդաղել է. վերջին օրվա ընթացքում այս երկրում ախտորոշվել է վարակի միայն 35 նոր դեպք: Գրանցվել է 3318 մահվան դեպքեր, որից 6-ը` վերջին օրվա ընթացքում:

Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 663 դեպք: Անցկացված 2940 թեստի արդյունքները բացասական են եղել: Ներկայումս բուժում է ստանում 626 մարդ: 33 մարդ առողջացել է, 4 հիվանդ մահացել է:



© NEWS.am Medicine