Կորոնավիրուսը եւ ծխելը․ Ի՞նչ է կատարվում իրականում․ MedicalXpress

21:40   4 ապրիլի, 2020

Ինչպես է ծխելն իրականում ազդում կորոնավիրուսով վարակման հավանականության վրա եւ դրա հետեւանքով բարդությունների հավանականության վրա։ Այս հարցը ուսումնասիրել փորձել են Մայոյի բժշկական կրթության եւ գիտական հետազոտությունների հիմնադրամի (ԱՄՆ) մասնագետները։ Նրանց խորհրդատվությունները բերվում են MedicalXpress-ի կայքում։

Ինչպես պարզվել է, ծխելն իրականում ազդում է կորոնավիրուսով վարակման ռիսկի վրա՝ հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը վնասում է որոշ մանրէներից եւ վիրուսներից օրգանիզմի բնական պաշտպանունակությունը, քանի որ վնասում է շնչառական համակարգը։ Իսկ ահա, ծխելուց հրաժարվելը էականորեն բարձրացնում է վիրուսին դիմադրելու օրգանիզմի շանսերը։

Չինաստանից տվյալների համաձայն, COVID-19-ից մահացությունն ընդհանուր բնակչության համար կազմում է 2%, սակայն հաճախ ծխելուց առաջացած թոքերի հիվանդություններով մարդկանց համար այդ ցուցանիշը աճում է մինչեւ 6%, այսինքն 3 անգամ ավելի։

Իհարկե, հարկ է նշել, որ ծխելը միակ գործոնը չէ, որը նվազեցնում է օրգանիզմի պաշտպանական հնարավորությունները։ Ռիսկի մյուս գործոնների թվում են սրտանոթային հիվանդությունները, արյան բարձր ճնշումը եւ շաքարախտը։ Այս հիվանդություններով մարդկանց համար մահացության մակարդակը կազմել է 10, 6 եւ 7 տոկոս՝ համապատասխանաբար։

 



© NEWS.am Medicine