Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 59 226-ի, առողջացել է 229 280 մարդ. worldometers.info

12:47   4 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 59226-ի, առողջացել է 229.280 հիվանդ: Վարակվածների ընդհանուր թիվը, worldometers.info/coronavirus/-ի համաձայն, հասել է 1.118.603-ի:

Կորոնավիրուսային վարակը տարածվել է աշխարհի 205 երկրում: Միացյալ Նահանգներում վարակվածների թիվն աճել է` հասնելով 277.522-ի, մահացել է 7 403 հիվանդ: Իտալիայում վարակվածների թիվը 119 827 է, մահացել է 14 681 մարդ, Իսպանիայում ՝ համապատասխանաբար 119 199 եւ 11 198 մարդ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցված վարակման դեպքերի թիվը 770 է: 3258 թեստի արդյունքները բացասական են եղել: Ներկայումս բուժում է անցնում 686 մարդ: Առողջացել է 43 հիվանդ, մահացել է 7 հիվանդ:



© NEWS.am Medicine