Կարանտինն ինչո՞վ կարող է վտանգավոր լինել տարեցների համար

23:49   6 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ինքնամեկուսացումը կարող է բացասաբար անդրադառնալ տարեցների ֆիզիկական վիճակի վրա: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ Լեոնիդ Էյդելմանը:

Նրա խոսքով՝ եթե տարեց մարդը սկսում է քիչ շարժվել, նա ենթակա է նստակյաց կամ պառկած հիվանդ դառնալու վտանգին եւ չի կարողանա վերականգնել ֆիզիկական ակտիվությունը: Դրանից բացի, կարանտինի պայմաններում շատ ուտելը եւ սթրեսը կարող են առաջացնել քրոնիկական հիվանդությունների սրացում:

Էյդելմանը ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլորին կոչ է արել հնարավորինս շատ շարժվել, իսկ սթրեսի դեմ պայքարի համար «հոբբի գտնել, շեղող զբաղմունքներ եւ հասկանալ, որ այս հիվանդությունը գերակշիռ մեծամասնությամբ մահացու չէ»:

Հիշեցնենք, որ տարեցները մտնում են ռիսկի խմբի մեջ, քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքում նրանց մոտ բարդությունների զարգացման հավանականությունը մեծ է: Ռիսկի խմբի մեջ են նաեւ քրոնիկական հիվանդություններով մարդիկ:



© NEWS.am Medicine