Եղանակի տաքացումն ինչպե՞ս կանդրադառնա կորոնավիրուսի տարածման վրա

22:24   6 ապրիլի, 2020

Գարնանային տաքացումը կորոնավիրուսի տարածման տեմպերի վրա նկատելի ազդեցություն չի ունենա: Այսպիսի կանխատեսում է կատարել մանրէաբան եւ Նույորքյան գիտությունների ակադեմիայի անդամ Անատոլի Ալթշթեյնը:

Մասնագետը Ura.ru պարբերականի հետ զրույցում նշել է, որ նոր կորոնավիրուսի տարածումը կարող է դանդաղել ամռանը մոտենալիս: Ընդ որում՝ շնչառական հիվանդությունների համաճարակները սովորաբար տեղի են ունենում տարվա ցուրտ եղանակին, քանի որ մարդիկ ամռանը այդպիսի հիվանդությունների հանդեպ պակաս ընկալունակ են:

Մասնագետի կարծիքով՝ ինֆեկցիայի տարածման տեմպերի վրա ազդում են քաղաքացիների ինքնամեկուսացումը եւ այլ հաճելի միջոցառումներ: Դրանց առաջին արդյունքներին կարելի է սպասել շուրջ մեկ շաբաթից, նշել է Ալթշթեյնը:

«Հաջորդ շաբաթ արդեն այն մարդիկ կհայտնվեն, որոնք վարակվել են այն ժամանակ, երբ մենք ինքնամեկուսացած էինք»,- պարզաբանել է նա:



© NEWS.am Medicine