Իրանում սկսում են կորոնավիրուսի բուժման համար ֆավիպիրավիրի կլինիկական հետազոտությունները. Mehr

16:47   8 ապրիլի, 2020

Իրանում սկսում են կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար հակավիրուսային դեղամիջոց ֆավիպիրավիրի կլինիկական փորձակումները: Այս մասին հայտնում է Mehr-ը:

Shahid Beheshti Medical University-ի մասնագետները Masih Daneshvari Hospital հիվանդանոցում մեկնարկել են դեղամիջոցի մի քանի ոչ մեծ հետազոտություններ, որն այսօր մեծ դերակատարում ունի կորոնավիրուսով պացինետների բուժման գործում:

Ինչպես նշել է կլինիկայի ղեկավար Ալի Աքբար Վելայաթին, այս դեղամիջոցն առաջին անգամ Իրանում սկսել են արտադրել այն բանից հետո, երբ պատժամիջոցների պատճառով երկրում առաջացել է դեղերին եւ բժշկական սարքավորումներին հասանելիության խնդիր:

Չինացի մասնագետներն ավելի վաղ պնդել էին, որ դեղամիջոցն իր արդյունավետությունը ցույց է տվել 340 պացինետների համար օգտագործելիս. նրանց թոքերի ֆունկցիան վերականգնվել եւ բարելավվել է ավելի քիչ ժամանակում:



© NEWS.am Medicine