COVID-19 կորոնավիրուսային վարակը կարող է հատկապես վտանգավոր լինել ճարպակալում ունեցող մարդկանց համար: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի գլխավոր համաճարակաբան Ժան-Ֆրանսուա Դելֆրեսին, փոխանցում է The Daily Mail-ը:
Մասնագետի խոսքով` երեք կարեւոր ռիսկային գործոն կա` տարիքը, քրոնիկ հիվանդությունները եւ ճարպակալումը: COVID-19-ից երիտասարդության շրջանում մահացության մակարդակը մոտ 2 տոկոս է կազմում, բայց վերոնշված գործոններով մարդկանց մոտ այս ցուցանիշը աճել է մինչեւ 14 տոկոս:
«Այս վիրուսը սարսափելի է, այն կարող է խոցել երիտասարդությունը, հատկապես` այն երիտասարդներին, ովքեր տառապում են ճարպակալմամբ: Ավելորդ քաշով մարդիկ իսկապես պետք է զգույշ լինեն»,- ասել է պրոֆեսորը, որը ղեկավարում է Ֆրանսիայի կառավարությանն առընթեր «կորոնավիրուսային» գիտական խորհուրդը:
Ըստ նրա` վարակվածների 88 տոկոսը «միայն գրիպոզային ծանր ախտանիշներ են ունեցել»: