107-ամյա կինը կորոնավիրուսից առողջացած ամենատարեց մարդն է աշխարհում. NL Times

15:45   9 ապրիլի, 2020

Կորոնավիրուսից առողջացած աշխարհի ամենատարեց մարդը 107 տարեկան մի կին է Նիդեռլանդներից: Այդ մասին հայտնում է NL Times-ը:

Պարբերականի համաձայն` Կորնելիա Ռասը` Հարավային Հոլանդիայի նահանգի Գուրե-Օվերֆլակե կղզուց, վարակվել էր կորոնավիրուսով մարտի կեսերին` ծերանոցում անկացվող եղեղեցական ժամերգության ժամանակ:

Կորնելիայի զարմուհին պատմել է, որ մարտի 17-ին`նրա 107-ամյակից մեկ օր անց, կինն իրեն այնքան էլ լավ չէր զգում. ջերմաստիճանը բարձրացել էր մինչեւ 38 աստիճան, հազ էր սկսվել: Կինը սկսել է իր մոտ կորոնավիրուս կասկածել, սակայն երբ անալիզները հաստատել են հիվանդությունը, Կորնելիան խուճապի չի մատնվել եւ նորությունը շատ հանգիստ է ընդունել: Երկուշաբթի` ապրիլի 6-ին, Կորնելիան արդեն առողջ էր:

Կնոջ զարմուհու կարծիքով` Կորնելիան կարողացել է ապաքինվել միայն այն պատճառով, որ վարակման պահին նա լիովին առողջ էր:





© NEWS.am Medicine