Ամենավտանգավոր վայրը վերելակն է. կենսաբան

17:26   11 ապրիլի, 2020

Վերելակներն այսօր մեծ վտանգ են ներկայացնում կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից: Այս մասին ասել է ԱՄՆ Կենսաբանության համակարգային դպրոցի պրոֆեսոր Անա Բարանովան, հաղորդում է MеdPortal-ը:

«Այդ փոքր փակ տարածքը, որում միեւնույն ժամանակ շատ մարդիկ են գտնվում եւ դիպչում կոճակներին, եւ եթե վերելակում հիվանդ մարդը փռշտացել կամ դիպչել է կոճակներին, ապա ձեր բախտը չի բերել»,-ասել է  նա:

Նա մի դեպք է պատմել, երբ վարակված մարդը գնացել է եկեղեցի, նստել նստարանին, իսկ դրանից 2 ժամ անց նույն տեղը նստել է այլ մարդ եւ նույնպես հիվանդացել: 



© NEWS.am Medicine