Տղամարդը 26 տարի ապրել է գլխի մեջ խրված 10 սանտիմետրանոց դանակով (ֆոտո)

15:55   15 ապրիլի, 2020

Չինաստանում 76-ամյա ֆերմերը 26 տարի ապրել է գլխի մեջ խրված 10 սանտիմետրանոց դանակով:

The Daily Star-ի հաղորդմամբ՝ տղամարդուն թալանելու ժամանակ հանցագործները նրա գլխի մեջ դանակ են խրել: Քանի որ դանակը գտնվել է գլխուղեղի կարեւոր հատվածների մոտ, այն հեռացրել են բարձր որակավորմամբ վիրաբույժները:

Վիրահատությունը կատարել է օթոռինոլարինգոլոգ Վան Ցիռոնը եւ հիվանդանոցի ղեկավարի տեղակալ Վան Բաուդունը: Պացիենտի բուժման համար աշխատել է մասնագետների մի ամբողջ խումբ, այդ թվում օֆթալմոլոգ Դան Գուանֆուն:

Վիրահատությունը տեւել է 2 ժամ: 6 օր անց նրան կրկին վիրահատել են, որպեսզի մաքրեն վերքը աղտոտումից:

Այժմ պացիենտը գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ արդեն կարողանում է ինքնուրույն քայլել:   

 



© NEWS.am Medicine