Կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ հաճախ այլ վիրուսներ են հայտնաբերվում

16:14   21 ապրիլի, 2020

Չի կարելի բացառել, որ միայն կորոնավիրուսն է պատասխանատու պացիենտի մոտ զարգացող ախտանիշների համար: Նման կարծիք են հայտնել Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները՝ նշելով, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ հաճախ այլ վիրուսներ են հայտնաբերվում:

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA  ամսագրում, ցույց է տվել, որ մարդու մոտ կարող է միաժամանակ մի քանի վիրուս զարգանալ:

Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են մրսածության ախտանիշներով պացիենտների քթըմպանից վերցված նմուշները: Ամենից հաճախ հանդիպող «ուղեկցողներ» են եղել ռինովիրուսները, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսները:

Այդ ամենը վկայում է այն մասին, որ կորոնավիրուսն այլ ռեսպիրատոր պաթոգենների հետ հաճախ է հանդիպում:

 



© NEWS.am Medicine