ԱՄՆ-ում հավանություն են տվել տնային պայմաններում օգտագործման համար կորոնավիրուսի թեստին

13:42   22 ապրիլի, 2020

ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունում (Food and Drug Administration (FDA)) հավանություն են տվել տնային պայմաններում օգտագործման համար կորոնավիրուսի թեստին: Թեստն օգնում է տնային պայմաններում քթից կենսաբանական նյութի նմուշներ հավաքել:

Սկզբնապես LabCorp-ի «Pixel» թեստը հասանելի կլինի բուժաշխատողներին: Այն իր մեջ ներառում է անհրաժեշտ իրեր, որպեսզի պացիենտը կարողանա ինքնուրույն նմուշ հավաքել: Թեստի արդյունքները հրապարակվում են համացանցում ընկերության պաշտպանված կայքում:

Տնային թեստի համար նախ պետք է լրացնել օնլայն հարցաթերթիկը: Եթե ձեր կասկածները հաստատվեն բժշկի կողմից, ապա LabCorp-ը ձեզ կուղարկի տնային թեստի օրինակը:

Նոր մոտեցումը պետք է օգնի ընդլայնել թեստավորման հնարավորությունները: Ավելին, այն կօգնի նվազեցնել նմուշ վերցնելիս բուժաշխատողների համար վարակման ռիսկը: 



© NEWS.am Medicine