Նախագահ Արմեն Սարգսյանի կինը շնորհակալական ուղերձ է հղել «Աստղիկ» ԲԿ-ին

17:14   28 ապրիլի, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանի կին Նունե Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Աստղիկ» բժշկական կենտրոնին։

«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սուսանիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։

Շնորհակալ եմ նաև բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ և բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց», - գրել է առաջին տիկինը Instagram-ի իր էջում։ https://www.instagram.com/nouneh_sarkissian/



© NEWS.am Medicine