Գիտնականներն ապացուցել են ծխելու կապը մուտացիաների եւ քաղցկեղի հետ

17:43   29 ապրիլի, 2020

Ծխախոտ ծխելիս առաջացող տոքսինները վնասում են ԴՆԹ-ն, պարզել են Մեծ Բրիտանիայի University of York-ի գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը կօգնի պարզել միզապարկի քաղցկեղի առաջացման պատճառը եւ ծխելու կապն այս հիվանդության հետ:

Ինչպես հայտնում է MedicalXpress-ը` գիտնականները միզապարկի հյուսվածքներ են աճեցրել լաբորատորիայում եւ դրանք ենթարկել են ծխախոտի ծխի բաղադրիչների ազդեցությանը: Այնուհետեւ նրանք վերլուծել են բջիջների ԴՆԹ-ն` փորձի ժամանակ առաջացած եզակի մուտացիաները գտնելու համար:

Պարզվել է, որ ծխելն իսկապես վնասում է գենետիկական նյութը, սակայն միզապարկի քաղցկեղի հյուսվածքներում մուտացիաների միայն մի փոքր մասն է առաջացել համապատասխան տոքսինների պատճառով:

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ ծխելը միզապարկի քաղցկեղի զարգացման առանցքային գործոնն է, ծխի տոքսիններից ԴՆԹ-ի վնասվելը դժվար թե այս տեսակի չարորակ ուռուցքների ձեւավորման հիմնական պատճառը լինի:

Ըստ գիտնականների` վնասակար նյութերը կարող են գեները վնասող այլ մեխանիզմներ բաց թողնել եւ ներգրավել APOBEC ֆերմենտների ընտանիքին: Այս ֆերմենտները մուտացիաներ են առաջացնում վիրուսների մեջ եւ օրգանիզմի բնական պաշտպանության մի մասն են կազմում, սակայն երբեմն դրանք կարող են վնասել առողջ բջիջների ԴՆԹ-ն եւ քաղցկեղ առաջացնել:



© NEWS.am Medicine